Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներկայացված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.
հեռուստաբժշկություն - հեռակա խորհրդատվական բժշկական ծառայությունների իրականացումն ապահովող՝ կազմակերպական, ֆինանսական և տեխնոլոգիական միջոցառումների համալիր, որի ժամանակ հիվանդը կամ հիվանդի հետազոտությունը կամ բուժումն անմիջականորեն իրականացնող բժիշկը ստանում է այլ բժշկի հեռակա խորհրդատվությունը` օգտագործելով տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաները, որոնք չեն հակասում ազգային չափորոշիչներին,
հեռուստաբժշկական ծառայություններ - հետաձգված հեռակա բժշկական խորհրդատվություններ, իրական ժամանակում խորհրդատվություններ, հիվանդի օրգանիզմի ֆիզիոլոգիական պարամետրերի վերահսկում, ախտորոշիչ և բուժական գործողություններ, հիվանդի հետազոտման արդյունքների փոխանակում, այլ բժշկական ծառայություններ, ինչպես նաև տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող բժշկական տեսախորհրդաժողովներ, հեռուստակոնսիլիումներ, հեռուստասեմինարներ, հեռուստադասախոսություններ,
համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգ - հեռուստաբժշկական ոլորտում միջազգային չափորոշիչների կիրառմամբ ազգային հեռուստաբժշկական համակարգերի արդյունավետ փոխազդեցությունն ապահովող՝ հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման ազգային համակարգ: