Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերն ստեղծում են համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր կամ ապահովում են գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիությունը սույն Համաձայնագրի մասնակից պետություններում բարձրակարգ հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման նպատակով` բժշկական օգնության ստացման և ցուցաբերման ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի` պետությունների կողմից երաշխավորված պաշտպանվածության պայմաններում:

Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման հիմնական խնդիրներն են.

բժշկական սպասարկման հանրամատչելիության և որակի բարձր չափանիշի ապահովում,

բնակչության սպասարկում և որակյալ բժշկական օգնության ցուցաբերում` անկախ բնակության վայրից,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի հիմնման և գործունեության արդյունավետ մեխանիզմների ստեղծում,

առողջապահությունում ժամանակակից բժշկական մեթոդաբանության արագ փոխանակում և ներդրում,

բժշկական կադրերի պատրաստման և վերապատրաստման արդյունավետ համակարգի ապահովում,

հեռուստաբժշկության ոլորտի հետ կապված գիտական և արդյունաբերական բնագավառների զարգացում,

հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման տարբեր հատուկ ծրագրերի իրականացում,

անդրսահմանային հեռուստաբժշկական ծառայությունների նորմատիվաիրավական ապահովման մշակում,

հեռուստաբժշկության բնագավառում մասնագետների պատրաստում, որակավորման բարձրացում և հավաստագրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։