Հոդված 5
Հոդված 5
Սույն Համաձայնագրի մասնակից պետություններում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և արդյունավետ շահագործման համար Կողմերը ապահովում են ազգային նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, որոնք որոշում են.
բնակչությանը որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի օգտագործման հնարավորությունը,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի շահագործման ժամանակ անձի և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոցները,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մշակման և շահագործման գործընթացներին մասնակցող գործադիր իշխանության ազգային մարմինների լիազորությունները, պատասխանատվությունը և փոխգործակցությունը,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մեջ պարունակվող տեղեկատվության հավաքման և հասանելիության կարգը,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մեջ պարունակվող տեղեկատվության փաստաթղթավորման, մշակման, պահպանման, ներկայացման, օգտագործման և պաշտպանության կարգը,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի շահագործման հարցերը,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և օգտագործման ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված՝ համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի գործողության ապահովման համար անհրաժեշտ չափորոշիչների մշակման և ներդրման կարգը: