Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից՝ նման մտադրության մասին ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ներկայացնելով և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերացված պատճենը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 5-ին

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

Ադրբեջանի Հանրապետության

ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ

Բացառությամբ հետևյալ արտահայտությունների. ներածականի 4-րդ պարբերության մեջ «բնագավառում օրենսդրության մերձեցման», 6-րդ հոդվածի 7-րդ պարբերության մեջ «երրորդ երկրների հեռուստաբժշկական համակարգերի հետ, ինչպես նաև», 17-րդ հոդվածում «և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները»:

Ադրբեջանի Հանրապետությունը «սույն Համաձայնագրի մասնակից երկրների օրենսդրությունը» արտահայտությունը Համաձայնագրի ողջ տեքստում ընկալում է որպես «ազգային օրենսդրություն», իսկ 11-րդ հոդվածի «Համատեղ միջոցառումների անցկացում» արտահայտությունը` որպես «Համագործակցություն»:

Սույն Համաձայնագիրն իրականացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կառաջնորդվի ազգային օրենսդրությամբ և կմասնակցի ազգային բյուջեում ամեն տարի այդ նպատակների համար նախատեսվող միջոցների շրջանակներում:

Սույն Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ` մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքների ազատումն ու ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը:

Ադրբեջանի Հանրապետության

վարչապետի առաջին տեղակալ՝

Յա. Էյուբով

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Հայաստանի Հանրապետության

«ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» Համաձայնագրի 4-րդ կետի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման մասին սույն Համաձայնագրի իրականացմանը այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության Հատուկ կարծիքը, քանի որ այն անհամատեղելի է տվյալ փաստաթղթի օբյեկտի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ընդհարման իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են Ադրբեջանի Հանրապետության կողմից ժողովրդի ազատ կամքի արտահայտման դեմ ռազմական ուժի և ԼՂՀ դեմ ագրեսիայի կիրառման հետևանքով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝

Տիգրան Սարգսյան

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Մոլդովայի Հանրապետության` ԱՊՀ մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական

համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին

Համաձայնագրի առնչությամբ

19 նոյեմբերի 2010 թ. ք. Սանկտ Պետերբուրգ

Մոլդովայի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի դրույթների իրականացմանը` համաձայն տվյալ ոլորտում ունեցած իր միջազգային պարտավորություններին, ինչպես նաև այն ֆինանսական միջոցների շրջանակում, որոնք ամեն տարի նախատեսվում են ազգային բյուջեում և հատուկ միջոցների հաշվին:

Վլադիմիր Ֆիլատ

վարչապետ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։