Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման ժամանակ Կողմերը կատարում են հետևյալ պայմանները.

մարդկանց առողջության մասին տվյալների արձանագրում` առանց անձի արժանապատվության նսեմացման,

որոշակի տվյալների հավաքման նպատակի մասին անձին իրազեկում,

բացառել հեռուստաբժշկական համակարգերում պարունակվող՝ մարդու մասին տվյալների անօրինական վերարտադրման հնարավորությունները, որոնք խախտում են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,

օրինական հիմքերի վրա հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկատվության գաղտնիության ապահովում և այդ տեղեկատվության սահմանափակում կոնկրետ հեռուստաբժշկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններով,

ֆիզիկական անձանց` իրենց մասին հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկության հասանելիության ապահովում` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։