Հոդված 6
Հոդված 6
Կողմերը, ըստ սույն Համաձայնագրի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության, ստեղծում են համատեղելի ագգային հեռուստաբժշկական համակարգեր` հետևյալ բազային սկզբունքներով.
սույն Համաձայնագրի մասնակից պետություններում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ծավալման գործընթացում փուլային անցում դեպի դրանց շահագործումը,
ազգային և միջպետական մակարդակով համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված չափորոշիչների օգտագործում,
հեռուստաբժշկական ծառայությունների կազմակերպման համար բժշկական օգնության փոխընդունելի չափորոշիչների ստեղծում, օգտագործում և համապատասխանեցում,
համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ապահովում տեղեկատվության պաշտպանության արդիական մեթոդներով և միջոցներով` վերջինիս մշակման, փոխանակման և պահպանման գործընթացում,
հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման գործընթացի մասնակիցների համար անձնական բժշկական տեղեկատվության հեռակա պաշտպանված արտոնագրված հասանելիության ապահովում, այդ թվում՝ նաև իրական ժամանակում,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների՝ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի համագործակցության հնարավորության ապահովում երրորդ երկրների հեռուստաբժշկական համակարգերի հետ, ինչպես նաև առողջապահության բնագավառում այլ տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների, անձնական տվյալների հաշվառման համակարգերի հետ,
համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի գործունեության ոլորտում միջպետական տեղեկատվական փոխանակության ապահովում:
Լիազորված մարմինները կամ կազմակերպությունները իրականացնում են Կողմերի միջև փորձի փոխանակում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի սարքավորումների ու տեխնոլոգիաների մշակման և օգտագործման, համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և գործողության գիտամեթոդական, կազմակերպական և այլ հարցերում, անձնական բժշկական տեղեկատվության պաշտպանության մեթոդների և միջոցների ստեղծման ու կիրառման հարցերում: