Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման նպատակով Կողմերը, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, ապահովում են.

սույն Համաձայնագրի մասնակից պետություններում գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի և դրանց հետ կապված այլ տեղեկատվական-կոմունիկացիոն համակարգերի փոխադարձ ուսումնասիրությունների անցկացում,

առկա ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիության ապահովման առաջարկությունների մշակում կամ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման համար համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի մշակում` հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության պահանջները,

մասնակցություն հեռուստաբժշկական տեխնոլոգիաների և համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի գործունեության համար սարքավորումների, ինչպես նաև համակարգերի հետ աշխատող տեղեկատվության պաշտպանության միջոցների միջազգային չափանիշների մշակմանը,

առաջին հերթին անհատական բնույթի տվյալների` պաշտպանված տեղեկատվության փոխանակման կազմակերպում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի շահագործման գործընթացում տարբեր խնդիրների լուծման ժամանակ,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և գործողության ժամանակ օգտագործվող փաստաթղթերի՝ պետական տեղեկատվական բանկերի ստեղծում,

տեղեկատվության դասակարգման և կոդավորման համատեղելի համակարգի օգտագործում ազգային հեռուստաբժշկական համակարգերի փոխգործակցության ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։