Հոդված 2
Հոդված 2
Առևտրական ներկայացուցչությունները մյուս Կողմի պետությունում գործում են իրենց պետության Կառավարության անունից և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են գործել իրենց պետության դեսպանությանը կից կամ լինել մյուս Կողմի պետությունում համապատասխան դեսպանության բաղկացուցիչ մաս:
Առևտրական ներկայացուցիչը և նրա տեղակալները, ինչպես նաև Առևտրական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմը օգտվում են արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի վրա տարածվող միջազգային համընդհանուր ակտերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիություններից:
Առևտրական ներկայացուցչության ծառայողական և բնակելի շինությունները, գույքը, արխիվը, փաստաթղթերը և պաշտոնական թղթակցությունը օգտվում են նույն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք միջազգային իրավունքի համաձայն ճանաչվում են դիվանագիտական ներկայացուցչությունների ծառայողական և բնակելի շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի և պաշտոնական թղթակցության համար:
Կողմերի Առևտրական ներկայացուցչությունները չեն ենթարկվում առևտրային գրանցամատյանի կանոններին: