Հոդված 4
Հոդված 4
Առևտրական ներկայացուցչությունների հիմնադրումը չի առնչվում Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միմյանց միջև անմիջական հարաբերությունների պահպանելու իրավունքներին, մասնավորապես առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության իրականացման գործարքների կնքման և կատարման նպատակով:
Առևտրական ներկայացուցչությունները պատասխանատվություն չեն կրում Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների պարտավորությունների համար, այնպես, ինչպես Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտները պատասխանատվություն չեն կրում Առևտրային ներկայացուցչությունների պարտավորությունների համար: