Հոդված 3
Հոդված 3
Կողմերի Առևտրական ներկայացուցչությունները կկատարեն հետևյալ հիմնական գործառույթները.
- կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը,
- կներկայացնեն իրենց պետության շահերը նստավայր պետությունում` երկու երկրների միջև առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում,
- կտեղեկացնեն իրենց երկրի պետական մարմիններին նստավայր երկրի տնտեսական պայմանների, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև կհաղորդեն այդպիսի տեղեկատվություն իր երկրի վերաբերյալ նստավայր երկրի շահագրգիռ մարմիններին,
- կաջակցեն իրենց երկրների տնտեսվարող սուբյեկտներին նստավայր երկրի տնտեսվարող սուբյեկտների հետ առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացմանը և միմյանց միջև կապերի ստեղծմանը: