Հոդված 15
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից ԵՏՄ անդամ այլ պետություններում գրանցված անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:
Սույն օրենքի 1-ին հոդվածը՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով, կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարիների ընթացքում:
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար ԵՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառությունը սկսելու ժամկետից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-243-Ն