Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 14-րդ կետը «անձնական օգտագործման գույքը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների» բառերով.
2) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.»: