Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Արտահանում» մաքսային ընթացակարգով» բառերով.
2) 1-ին մասի 7-րդ կետի ««ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող» բառերը փոխարինել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող» բառերով.
3) 2-րդ մասի «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «(ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում)» բառերով: