Գլուխ 5 · ԳՈՐԾԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 19. Գործատուի պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 19. Գործատուի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ապահովման համար:
2. Գործատուն պարտավոր է յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, աշխատանքի պետական տեսչություն ներկայացնել հաշվետվություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)