Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2010-08-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-08-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման կարգը

գործել է մինչև 2010-08-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման կարգը

1. Ստուգվող գործատուի կամ նրա առանձին ստորաբաժանման աշխատանքների ժամանակավորապես դադարեցման վերաբերյալ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշման մեկ օրինակը երկօրյա ժամկետում հանձնվում է գործատուին կամ նրա ներկայացուցչին, որը ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում է համապատասխան նշագրում: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

2. Որոշումը ստանալուց հետո գործատուն կամ նրա ներկայացուցիչը, եթե այդ որոշումը դատական կարգով չի բողոքարկում, որոշման կատարման վերաբերյալ գրավոր տեղեկացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` նշելով արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու դեպքում ժամանակավորապես դադարեցման մասին որոշման պահանջի կատարումն իրականացվում է աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի պետի մասնակցությամբ:

4. Գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական կարգով:

5. (մասն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-30-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-30-Ն)

(25-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։