Հոդված 7. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) միասնական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովումը.
3) աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության նորմատիվների սահմանումը.
4) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավասություններ: