Հոդված 4
Հոդված 4
Մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատակիցները՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրենց վերապահված գործառույթների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունեն՝
ներկայացնելու մաքսային ծառայության շահերը Կողմերի մաքսային ծառայություններում, Մաքսային միության հանձնաժողովում, մաքսային գործի ոլորտում գործող միջազգային կազմակերպություններում, ԵվրԱզԷՍ-ի և ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացման կառավարմամբ զբաղվող մարմիններում,
փոխգործակցելու գտնվելու երկրի մաքսային ծառայության հետ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և մաքսային ենթակառուցվածքը զարգացնելու հարցերով,
փոխգործակցելու գտնվելու երկրի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ խնդրահարույց իրավիճակների հայտնաբերման և վերացման հարցերով,
փոխգործակցելու գտնվելու երկրի գործադիր իշխանությունների այն պետական մարմինների հետ, որոնք Մաքսային միության մաքսային սահմանին իրականացնում են սահմանային, մաքսային և այլ տեսակի պետական հսկողություն,
փոխգործակցելու Կողմերի պետական իշխանության այլ մարմինների հետ,
մասնակցելու մաքսային ոլորտում համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացում,
մասնակցելու իրավապահ գործունեության հարցերով տեղեկությունների միջազգային փոխանակման իրականացման գործընթացում և փոխգործակցելու Կողմերի մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների հետ: