Հոդված 6
Հոդված 6
Մաքսային ծառայության ներկայացուցչությունը տեղակայվում է ըստ գտնվելու երկրի մաքսային ծառայության տեղակայման վայրի:
Կողմերի մաքսային ծառայությունների համաձայնությամբ Մաքսային ծառայության ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են տեղակայվել գտնվելու երկրի այլ վայրերում:
Մաքսային ծառայության ներկայացուցչության կազմը, աշխատակիցների թիվը և կառուցվածքը սահմանում է այն հիմնող Կողմի մաքսային ծառայությունը՝ գտնվելու երկրի մաքսային ծառայության համաձայնությամբ:
Ներկայացուցչության աշխատակիցների կողմից մաքսային ծառայության մաքսային մարմիններ, ինչպես նաև գտնվելու երկրի Մաքսային միության մաքսային սահմանին գտնվող անցակետեր այցելելու կարգը նույնական է գտնվելու երկրի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից նշված օբյեկտներ այցելելու կարգին:
Մաքսային ծառայության ներկայացուցչության գործունեության ապահովման հետ կապված առանձին հարցերի շուրջ կարող է որոշում կայացվել Մաքսային ծառայության ներկայացուցչությունը հիմնող Կողմի և գտնվելու երկրի համաձայնությամբ: