Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Առանձնացված ստորաբաժանումների ձևով Մաքսային ծառայությունների ներկայացուցչություններ ստեղծելիս տվյալ ներկայացուցչությունների ղեկավարներն ու տեղակալները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները գտնվելու երկրում օժտվում են նույն արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որով օժտված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմերի անդամները:

Մաքսային ծառայությունների ներկայացուցչության ղեկավարի և ղեկավարի տեղակալի համապատասխան հաստիքային միավորները ներառվում են (փոխանցվում են, հաշվառվում են) Կողմի դիվանագիտական ներկայացուցչության (Արտաքին գործերի նախարարության) կազմում:

Մաքսային ծառայության ներկայացուցչության ծառայողական շինությունները, պաշտոնական նամակագրությունը, արխիվները և փաստաթղթերն անձեռնմխելի են:

Մաքսային ծառայության ներկայացուցչությունների ֆինանսավորումն իրականացվում է այն Կողմի միջոցով, որի մաքսային ծառայությունը դրանք ներկայացնում են:

Կողմերն անհատույց, հավասարության հիմունքներով ստանձնում են Մաքսային ծառայության ներկայացուցչությանը ծառայողական տարածքներով ապահովելու պարտավորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։