Հոդված 2
Հոդված 2
Կողմերը մյուս Կողմերի տարածքում հիմնում են Մաքսային ծառայությունների ներկայացուցչություններ:
Մաքսային ծառայության ներկայացուցչությունը կարող է ձևավորվել որպես իրավաբանական անձի իրավունքներով օժտված առանձնացված ստորաբաժանում կամ կազմել Կողմի դիվանագիտական ներկայացուցչության մաս:
Մաքսային ծառայության ներկայացուցչությունը գործում է այն Կողմի օրենսդրության հիման վրա, որը հիմնել է մաքսային ծառայության տվյալ ներկայացուցչությունը:
Մաքսային ծառայության ներկայացուցչության վրա տարածվում է իր գտնվելու երկրի օրենսդրությունը:
Մաքսային ծառայության ներկայացուցչությունը գլխավորում է Մաքսային ծառայության ներկայացուցչության ղեկավարը:
Մաքսային ծառայության ներկայացուցչության ղեկավարը գտնվելու երկրի մաքսային ծառայության կոլեգիայի անդամ է:
Մաքսային ծառայության ներկայացուցչությունը կարող է ունենալ սեփական կնիք և բանկային հաշիվ:
Մաքսային ծառայության ներկայացուցչության գործունեությունն իրականացվում է Կողմի մաքսային ծառայության ղեկավարի կողմից հաստատվող կանոնակարգի հիման վրա: