Հոդված 3
Հոդված 3
Մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատակիցները, նպատակ ունենալով ապահովելու Կողմերի մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը, իրականացնում են հետևյալ հիմնական գործառույթները՝
Մաքսային միության մաքսային օրենսդրության կատարման դիտանցում,
իրենց իրավասությունների սահմաններում Մաքսային միության օրենսդրության կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկների պատրաստում,
գտնվելու երկրում Մաքսային միության մաքսային սահմանի անցակետերում մաքսային և այլ տեսակի պետական հսկողության իրականացման վերլուծություն, դրանց միասնականացման և կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում,
Մաքսային միության մաքսային սահմանով տեղաշարժվող ապրանքային հոսքերի մասին տվյալների վերլուծություն (ներառյալ տարանցիկ փոխադրվող ապրանքները և ֆիզիկական անձանց ապրանքները),
գտնվելու երկրի մաքսային ծառայության կողմից կիրառվող մաքսային տեխնոլոգիաների ուսումնասիրություն և Կողմերի մաքսային ծառայություններին ծանուցում դրական փորձի մասին,
մասնակցություն Կողմերի մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացում: