Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում առևտրի տեխնիկական խոչընդոտներ ասելով ենթադրվում են Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության ազգային տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության գնահատման (հավաստման) չափանիշների և ընթացակարգերի ու Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, Մաքսային միությունում կիրառվող ստանդարտների և նույնանուն արտադրատեսակների նկատմամբ Մաքսային միության համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգերի պահանջների տարբերությունները, որոնք փոխադարձ առևտրում հանգեցնում են խոչընդոտների:

Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով, «Սանիտարական միջոցառումների մասին» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրով և «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։