Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրով սահմանվում է հետևյալ անձանց կողմից թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ու փոխադրման (ներքին տարանցման) կարգը՝
իրավաբանական անձանց կողմից՝ կլինիկական հետազոտություններ, փորձաքննություն, պետական գրանցում և որակի հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերի միջև առևտուր իրականացնելիս, ինչպես նաև որոշակի տեսակների փոխադրամիջոցների՝ առաջին օգնության արկղիկներում.
ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով: