Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա:
Որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ գրանցված ֆիզիկական անձանց արգելվում է իրենց կողմից նշված գործունեությունն իրականացնելու առնչությամբ իրականացնել տեղափոխում, ինչպես նաև փոխադրում (ներքին տարանցում):
Իրավաբանական անձինք իրականացնում են տեղափոխում Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրվող՝ ներմուծման (արտահանման) համար նախատեսված այն թույլատրման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնցում զետեղված են հետևյալ տեղեկությունները.
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի անվանումը,
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի չգրանցված միջազգային անվանումը՝ առկայության դեպքում,
տեղափոխման ենթակա թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի քանակը,
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրի հասցեն և (կամ) իրավաբանական հասցեն,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի կամ պրեկուրսորների տեղափոխումը, և դրա գտնվելու վայրի հասցեն և (կամ) իրավաբանական հասցեն,
թույլատրման փաստաթղթի գործողության ժամկետը:
Ֆիզիկական անձինք իրականացնում են սահմանափակ քանակությամբ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ որպես բժշկական նշանակության անձնական օգտագործման դեղորայքային միջոցների տեղափոխում և փոխադրում (ներքին տարանցում) հաստատող այնպիսի բժշկական փաստաթղթերի կամ դրանց վավերացված պատճենների առկայության դեպքում, որոնցում պետք է նշված լինեն անձնական օգտագործման համար նախատեսված այդպիսի միջոցների և նյութերի, ինչպես նաև պրեկուրսորների անվանումներն ու քանակը՝ Կողմերի օրենսդրությամբ սահմանված ծավալներով:
Հաստատող բժշկական փաստաթղթերը կազմվում են այն Կողմի լեզվով, որի տարածք իրականացվում է նշված դեղորայքային միջոցների տեղափոխումը կամ փոխադրումը (ներքին տարանցում), կամ կցվում է նշված Կողմի լեզվով դրանց թարգմանությունը՝ նոտարական հաստատմամբ:
Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով թույլատրվում է առանց սույն հոդվածով նախատեսված թույլատրման փաստաթղթերի, վերահսկողության միջոցների կիրառությամբ և համապատասխան փոխադրամիջոցների գրանցման պետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ քանակությամբ, առաջին օգնության արկղիկների մեջ փոխադրել.
թմրամիջոցներ, հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և դրանց պրեկուրսորներ միջազգային երթևեկության մեջ գտնվող ծովային (գետային) նավերով և օդանավերով,
հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և թմրամիջոցների ու հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի պրեկուրսորներ միջազգային երթևեկության մեջ գտնվող երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով: