Հոդված 4
Հոդված 4
Իրավասու մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման համար նախատեսված թույլատրման փաստաթղթերի տրամադրման կարգը, ինչպես նաև թույլատրման փաստաթղթերի ձևերը սահմանվում են այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձը:
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման համար նախատեսված թույլատրման փաստաթուղթը տրամադրվում է այն Կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ ներմուծման համար նախատեսված թույլատրման փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք են ներմուծվում թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները, եթե այդպիսի թույլատրման փաստաթուղթ տրամադրելը նախատեսված է ներմուծման Կողմի օրենսդրությամբ: