Հոդված 5
Հոդված 5
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումն (ներքին տարանցումը) իրավաբանական անձանց կողմից իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրվող թույլատրման փաստաթղթերի կամ ապրանքների ուղեկցող փաստաթղթերի փաթեթում ներառված՝ նոտարական հաստատմամբ դրանց պատճենների առկայության դեպքում:
Եթե փոխադրվող կոնկրետ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների համար նշված թույլատրման փաստաթղթերի տրամադրումը նախատեսված չէ արտահանման Կողմի օրենսդրությամբ, ապա այն իրավաբանական անձը, որը ծրագրում է իրականացնել նման փոխադրում (ներքին տարանցում), պարտավոր է ոչ ուշ, քան այն սկսելուց առաջ 45 աշխատանքային օրվա ընթացքում իր իրավասու մարմին ուղարկել գրավոր ծանուցում, որում զետեղված են հետևյալ տեղեկությունները՝
անվանումն ու գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն,
փոխադրվող թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու քանակը,
այն փոխադրամիջոցի տեսակը, որով իրականացվելու է փոխադրումը (ներքին տարանցումը),
Կողմերի պետական սահմանների հատման ենթադրյալ ամսաթիվը և վայրը,
այն Կողմի անվանումը, որի տարածքով իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը),
այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն, որի հասցեով իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը):
Իրավաբանական անձը սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկում է իր պետության իրավասու մարմին պատվիրված առաքանիով (հանձնման մասին ծանուցմամբ) կամ այդ ծանուցումը փոխանցում է այլ եղանակով, որն այն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն է տալիս:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցման՝ նոտարական հաստատմամբ պատճենը պետք է առկա լինի իրավաբանական անձի մոտ՝ ապրանքների ուղեկցող փաստաթղթերի փաթեթում:
Այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքից իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց կամ թույլատրման փաստաթուղթը տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դրա պատճենն այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվելու է այդ փոխադրումը (ներքին տարանցումը):