Հոդված 8
Հոդված 8
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխում կամ փոխադրում (ներքին տարանցում) իրականացրած իրավաբանական անձը թույլատրման փաստաթղթի գործողության ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթուղթը տրամադրած իրավասու մարմին է ուղարկում հետևյալ տեղեկությունները.
թույլատրման փաստաթղթի համարը և տրամադրման ամսաթիվը,
ներմուծված (արտահանված) թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու փաստացի քանակը,
դրանց տեղափոխման կամ փոխադրման (ներքին տարանցման) համար օգտագործված փոխադրամիջոցի տեսակը,
Կողմերի պետական սահմանների հատման ամսաթիվը և վայրը,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը կամ փոխադրումը (ներքին տարանցումը), և դրա իրավաբանական հասցեն:
Այն իրավաբանական անձը, որն իրականացրել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցման պատճենի առկայության դեպքում՝ ոչ ուշ, քան այդ փոխադրումն իրականացնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը, իր իրավասու մարմին է ուղարկում հետևյալ տեղեկությունները.
ծանուցման համարն ու ամսաթիվը,
ներմուծված (արտահանված) թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու փաստացի քանակը,
դրանց փոխադրման (ներքին տարանցման) համար օգտագործված փոխադրամիջոցի տեսակը,
Կողմերի պետական սահմանների հատման ամսաթիվը և վայրը,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), և դրա իրավաբանական հասցեն:
Սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմիններն ուղարկում են դրանք այն Կողմերի իրավասու մարմիններ, որոնց տարածք իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը, ինչպես նաև այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվել է փոխադրումը (ներքին տարանցումը):
Ներմուծման (արտահանման) համար նախատեսված թույլատրման փաստաթղթերը ձևակերպելուց (չեղյալ հայտարարելուց) հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմիններն ուղարկում են դրանց պատճենները կամ նշված թույլատրման փաստաթղթերի ձևակերպումը (չեղյալ հայտարարումը) հաստատող փաստաթղթերի պատճեններն այն Կողմերի իրավասու մարմիններ, որոնց տարածք (տարածքից) իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը, ինչպես նաև այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվել է փոխադրումը (ներքին տարանցումը):