Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ տեղեկացնում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այն իրավասու մարմնի մասին, որն իրականացնում է թույլատրման փաստաթղթերի տրամադրումը, տեղեկատվության փոխանակումը և ծանուցումների ստացումը սույն Համաձայնագրով նախատեսված իրավաբանական անձանցից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրացուցային օրվա ընթացքում իրավասու մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով վերջինիս են ուղարկում հետևյալ տեղեկությունները՝
թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ազգային ցանկերը,
այն պրեկուրսորների անվանումները և ծավալները, որոնք թույլատրված են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով տեղափոխման համար, եթե դրանք սահմանված են Կողմի օրենսդրությամբ:
Սույն հոդվածի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկություններում փոփոխություններ կատարելու դեպքում իրավասու մարմինները փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում թարմացնում է սույն հոդվածի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկությունները: