Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ 1-ԻՆ ՓՈՒԼ» 50 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ 2 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-12-18-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը

1.1. KfW-ն Ստացողին կտրամադրի 2,000,0000 եվրո գումարը չգերազանցող ֆինանսական օժանդակություն`

EUR 2,000,000.00.

Այս ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ վերադարձման` բացառությամբ 3.2 հոդվածով սահմանված դեպքերի:

1.2. Ստացողը պարտավոր է օգտագործել ֆինանսական օժանդակությունը բացառապես խորհրդատվական ծառայությունների համար` օգնելու ՋՏԾԻԳ-ին (որպես ՋՏՊԿ-ի ծրագրի իրականացման գրասենյակ), ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ) / Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում տարբեր ուսուցումներ պլանավորելու և անցկացնելու, ինստիտուցիոնալ աջակցության, ցուցադրական տարածքներն արդյունավետ ոռոգման համակարգերով կահավորելու, տեղեկատվական և զգայունության կամպանիաներ անցկացնելու հարցում («Փորձագիտական ծառայություններ») և, հիմնականում, վճարելու օտարերկրյա փոխանակման ծախսերը: Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով կորոշեն ֆինանսական օժանդակությամբ ֆինանսավորվելիք Փորձագիտական ծառայությունների շրջանակը:

1.3. Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով մանրամասն կորոշեն Ստացողի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է ամբողջովին և ժամանակին վճարել իր համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է KfW-ի պահանջով ներկայացնել այս նպատակով համապատասխան միջոցառումների իրականացման ապացույցներ:

1.4. Ստացողի վճարվելիք հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։