Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Տարբեր դրույթներ

8.1 Ստացողը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, ում նա վստահել է Փորձագիտական ծառայությունների պատրաստումը և իրականացումը, Փորձագիտական ծառայությունների համար պայմանագրերի շնորհումը, ինչպես նաև ֆինանսական օժանդակության գումարներից մասհանումներ պահանջելը` չպահանջեն, չընդունեն, չանեն, չտան, չխոստանան կամ չընդունեն անօրինական վճարումների խոստումեր կամ այլ առավելություններ այդ առաջադրանքների առնչությամբ:

8.2 եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ դառնում է անվավեր, դա չի անդրադառնում մյուս դրույթների վրա: Դրա հետևանքով ցանկացած բացթողում պետք է լրացվի սույն Համաձայնագրին համատեղելի դրույթով:

8.3 Ստացողը չի կարող փոխանցել, զիջել կամ գրավադրել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:

8.4 Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով: Կատարման տեղը Մայնի Ֆրանկֆուրտն է:

8.5 KfW-ի և Ստացողի միջև իրավական հարաբերությունները հաստատվում են սույն Համաձայնագրով և պետք է դադարեն վերջնական մասհանումից վեց տարի հետո:

8.6 Սույն Ֆինանսավորման համաձայնագիրը չի մտնի ուժի մեջ, քանի դեռ ուժի մեջ չի մտել Միջկառավարական համաձայնագիրը, որի վրա նա հիմնված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։