Հոդված 3
Հոդված 3
Վճարումների և մասհանումների կասեցում
3.1 KfW-ն կարող է կասեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե`
(ա) Ստացողը չի կատարում իր պարտավորությունները KfW-ի հանդեպ ժամանակին վճարումներ անելու մասով,
(բ) խախտվել են սույն Համաձայնագրով կամ սույն Համաձայնագրի հետ առնչվող այլ առանձին համաձայնագրերով նախատեսված պարտավորությունները,
(գ) Ստացողը չի կարողանում ապացուցել, որ ֆինանսական օժանդակությունն օգտագործվել է սահմանված նպատակի համար,
(դ) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը:
3.2 KfW-ն կարող է պահանջել անհապաղ հետ վերադարձնել վճարված գումարները,եթեառկա է հոդված 3.1-ի (բ) կամ (գ) կետերում նշված որևէ իրավիճակ, և այն չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1-ի (գ) կետի պարագայում հետ վերադարձնելը կսահմանափակվի այն գումարով, որի մասով Ստացողը չի կարողանա ապացուցել նպատակային օգտագործումը: