Հոդված 1
Հոդված 1
Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը
1.1. KfW-ն Ստացողին կտրամադրի 2,000,0000 եվրո գումարը չգերազանցող ֆինանսական օժանդակություն`
EUR 2,000,000.00.
Այս ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ վերադարձման` բացառությամբ 3.2 հոդվածով սահմանված դեպքերի:
1.2. Ստացողը պարտավոր է օգտագործել ֆինանսական օժանդակությունը բացառապես խորհրդատվական ծառայությունների համար` օգնելու ՋՏԾԻԳ-ին (որպես ՋՏՊԿ-ի ծրագրի իրականացման գրասենյակ), ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ) / Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում տարբեր ուսուցումներ պլանավորելու և անցկացնելու, ինստիտուցիոնալ աջակցության, ցուցադրական տարածքներն արդյունավետ ոռոգման համակարգերով կահավորելու, տեղեկատվական և զգայունության կամպանիաներ անցկացնելու հարցում («Փորձագիտական ծառայություններ») և, հիմնականում, վճարելու օտարերկրյա փոխանակման ծախսերը: Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով կորոշեն ֆինանսական օժանդակությամբ ֆինանսավորվելիք Փորձագիտական ծառայությունների շրջանակը:
1.3. Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով մանրամասն կորոշեն Ստացողի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է ամբողջովին և ժամանակին վճարել իր համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է KfW-ի պահանջով ներկայացնել այս նպատակով համապատասխան միջոցառումների իրականացման ապացույցներ:
1.4. Ստացողի վճարվելիք հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից: