Հոդված 5
Հոդված 5
Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական լիազորություն
5.1. Սույն Համաձայնագրի կնքման ժամանակ Ստացողին ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և նրա կողմից KfW-ին ներկայացվող անձինք` իրենց լիազորված ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են նախարարի կողմից: Սույն համաձայնագրի իրականացման առանձին համաձայնագրի կատարման, իրականացման և ծրագրի համար փորձագիտական ծառայությունների իրականացման ընթացքում Ստոցողին ներկայացնում է նրա կողմից KFW-ին նշանակված և ստորագրությունների նմուշներով լիազորված Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի նախագահը և նմանատիպ անձիք: Ներկայացուցչական լիազորությունը չի դադարեցվի մինչև KfW-ն չստանա ներկայացնելը չեղյալ համարելու մասին հստակ ծանուցում լիազորված ներկայացուցչի կողմից:
5.2 Սույն Համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրային կողմերի բոլոր ծանուցումները և հայտարարությունները պետք է ներկայացվեն գրավոր: Ցանկացած այդպիսի ծանուցում կամ հայտարարություն կհամարվի ստացված,եթե հասել է կողմերի ներքոնշյալ հասցեով, կամ մեկ այլ հասցեով, որի մասին պայմանագրի համապատասխան կողմը ծանուցել է մյուս պայմանագրային կողմին:
KfW-ին՝ KfW
Փոստային ինդեքս 11 11 41
60046 Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Ֆաքս՝ +49 69 7431-2944
Ստացողին՝ Ֆինանսների նախարարություն
Հանրապետության հրապարակ
Երևան 375010,
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս. +374 10 524282
Ջրային տնտեսության պետական կոմիտ»
Վարդանանց 13ա
Երևան 0010,
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս. +374 10 540909