Հոդված 6
Հոդված 6
Փորձագիտական ծառայություններ
6.1 Ստացողը պարտավոր է.
(ա) պատրաստել և իրականացնել Փորձագիտական ծառայությունները հիմնավոր ֆինանսական և ճարտարագիտական պրակտիկայի համաձայն և էապես Ստացողի և KfW-ի միջև Փորձագիտական ծառայությունների համար համաձայնեցրած հայեցակարգի համաձայն, և այդ նպատակով պետք է օգտվի անկախ, որակավորված խորհրդատու ճարտարագետների ծառայություններից,
(բ) ապահովել Փորձագիտական ծառայությունների ամբողջական ֆինանսավորում և KfW-ի պահանջով վերջինիս տրամադրել ապացույց, որ վճարվել են բոլոր այն ծախսերը, որոնք չպետք է վճարվեն ֆինանսական օժանդակությունից,
(գ) պահել, կամ պահանջել, որպեսզի պահվեն, գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք միանշանակ ցույց կտան Փորձագիտական ծառայությունների համար կրած բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ծառայությունները,
(դ) հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած պահի ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և Փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ,
(ե) KfW-ի պահանջով վերջինիս տրամադրել Փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություն,
(զ) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին ցանկացած այնպիսի հանգամանքի մասին, որը կխոչընդոտի կամ լրջորեն կվտանգի Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը:
6.2 Ստացողը և KfW-ն կորոշեն 6.1 հոդվածին վերաբերող մանրամասներն առանձին համաձայնագրով: