Հոդված 7
Հոդված 7
Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության փոխանցումը
7.1 Զարգացման համագործակցության մեջ առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունելի սկզբունքներին համապատասխանելու համար, նախապայմանագրային բանակցությունների ժամանակ KfW-ն հրապարակում է ընտրովի տեղեկատվություն (այդ թվում գնահատման հաշվետվություններ) Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին, իսկ և հետ-պայմանագրային փուլում (այսուհետ հիշատակվում է որպես «Ողջ ժամանակաշրջան»)՝ Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող համաձայնագրի (-երի) իրականացման մասին:
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում` «KfW զարգացման բանկի» գործունեության տարածքներ`
(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/).
Տեղեկատվության հրապարակումը (KfW-ի կամ երրորդ անձանց կողմից 8.3 հոդվածի համաձայն) Փորձագիտական ծառայությունների մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Ծրագրին մասնակցող կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, ինչպես օրինակ`
(ա) ներքին ֆինանսական տվյալներ,
(բ) բիզնեսի ռազմավարություն,
(գ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ,
(դ) անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին,
(ե) կողմերի ֆինանսական վիճակի մասին KfW-ի ներքին դասակարգումը:
7.2 KfW-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունը ապահովելու համար:
(ա) KfW-ի դուստր ընկերություններ,
(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմինները, իշխանությունները, հիմնարկները, գործակալությունները կամ կազմակերպությունները,
(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft for Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,
(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:
7.3 Բացի դրանից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների.
(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html),
(բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով
(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO),
(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/),
(դ) Զարգացման էվոլյուցիայի գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):
7.4 KfW-ն իրեն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:
KfW-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթետեղեկատվությունը չփոխանցելու Ստացողի օրինական շահերն ավելի բարձր են, քան KfW-ի շահերը փոխանցելու դեպքում: Ստացողի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 8.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:
Բացի դրանից, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական ընթացակարգերում: