Անցնել բովանդակությանը

Հոդված 149.10. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 149.10. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան

1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանելու հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերն իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ՝ մինչև վեց ամիս ժամկետով։ Հաշտարարության համար սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն՝ հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է։

3. Հաշտարարության մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, իսկ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը ներառված է պայմանագրում, ապա այն ձևով, որով կնքվել է պայմանագիրը: Սույն պայմանը չպահպանելը հանգեցնում է հաշտարարության մասին համաձայնության անվավերության, նման համաձայնությունն առ ոչինչ է:

4. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաև այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, և այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:

5. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում չեն հաշտվում, ապա սույն հոդվածի սահմանափակումները չեն կիրառվում և չեն սահմանափակում դատարան հայց ներկայացնելու` կողմերի իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։