Անցնել բովանդակությանը

Հոդված 149.14. Արտադատարանական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 149.14. Արտադատարանական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթը

1. Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:

2. Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը, դատարան դիմելու մասին մյուս կողմի ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ապացույցը։ Սույն մասի պահանջներին չհամապատասխանող դիմումը դատարանը վերադարձնում է այն ստանալու հաջորդ օրը։

3. Ստանալով սույն հոդվածի պահանջներին համապատասխանող դիմումը` դատարանը նշանակում է դատական նիստ և երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

4. Արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված դատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։