Անցնել բովանդակությանը

Հոդված 149.13. Հաշտարարության ավարտը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 149.13. Հաշտարարության ավարտը

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին, և ևս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ:

3. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

4. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից։

5. Ստանալով հաշտարարի պատշաճ ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում դատարանը, սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։