Հոդված 23
Հոդված 23
Կետ 1 (վերջին նախադասությունը)
Առաջարկվող ուղղումն ուղղված է նրան, որ ընդլայնվի բնակավայրերում և դրանց սահմաններից դուրս կանգառի կամ կայանման արգելքի գործողության ոլորտը` դրանում ներառելով այնպիսի այլ տեսակների ենթակառուցվածքներ, ինչպիսիք են երթևեկության հեծանվային գոտիները, ավտոբուսների երթևեկության համար նախատեսված գոտիները, ձիավորների համար արահետները և հետիոտնի համար արահետները:
Կետ 6
Տվյալ առաջարկության նպատակն այն է, որ Պայմանավորվող կողմերին հնարավորություն տրվի, բացի 23-րդ հոդվածի կանոններից, ներառելու կայանմանը կամ կանգառին վերաբերող այլ կանոններ և ընդունելու հստակ կանոններ, որոնք վերաբերում են հեծանիվների և կախովի շարժիչով հեծանիվների կանգառին և կայանմանը: