Անցնել բովանդակությանը

Հոդված 43

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43

Տվյալ հոդվածը, որի գործող դրույթները հնացել են, օգտագործվում է նոր` անցումային դրույթների սահմանման համար` հաշվի առնելով ազգային (հավելված 6) և միջազգային (հավելված 7) վարորդական վկայականներում կատարված լուրջ փոփոխությունները: Այսպես. որպեսզի Պայմանավորվող կողմերը կարողանան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` իրենց տարածքում այդ նոր դրույթներին համապատասխանող վարորդական վկայականներ ներդնելու նպատակով, սահմանվել է հնգամյա ժամկետ, որն սկսվում է սույն Կոնվենցիայի համապատասխան ուղղումների ուժի մեջ մտնելու պահից:

Հավելված 1, կետ 9

Առաջարկվող ուղղումն ուղղված է այն տրանսպորտային միջոցի բացթողնման պայմանների ճշգրտմանը, որի հաշվառման նշանի վրա տեղադրված տարբերիչ նշանը չի համապատասխանում սահմանված պահանջներին, որպեսզի ստուգման ընթացքում գործնականում բացառվի դրա սխալ կամ դիտավորյալ մեկնաբանությունը:

Հավելված 2

Առաջարկված ուղղումները, որոնք վերաբերում են տվյալ հավելվածին, ուղղված են.

- հավելվածի անվանման լրացմանը, որպեսզի ապահովվի այդ անվանման համապատասխանությունը հավելվածի բովանդակությանը.

- ցուցանակ-ից առաջ հատուկ ածականը բացառելուն (3-րդ կետի առաջին նախադասություն).

- որպեսզի հաշվառման նշանի ֆոնը լինի լուսանդրադարձիչ նյութից (4-րդ կետ) և ներկայիս հղումը 32-րդ հոդվածի 5-րդ կետով փոխարինելուն, որը հնացել է նախորդ ուղղումը կատարելուց հետո, 5-րդ հավելվածի 61-րդ կետի է ենթակետի հղումով.

- այն բանը հստակեցնելուն (5-րդ կետ), որ հաշվառման նշանի այն մասի ֆոնը, որի վրա տեղադրված է տարբերիչ նշանը, պետք է լինի հաշվառման համարանիշի համար օգտագործվող նույն նյութից:

Հավելված 3

Այդ հավելվածի ամբողջ կառուցվածքը փոփոխվել է` հաշվի առնելով հաշվառման նշանից առանձին տեղադրվող տարբերիչ նշանին չվերաբերող և այսուհետ` 2- րդ կետում շարադրված կանոններին համապատասխան, հաշվառման նշանի վրա տարբերիչ նշանի անցկացման հնարավորությունը: Այդ փոփոխության ընթացքում գործող դրույթները բարելավվել են, և դրանցում կատարվել են լրացուցիչ ճշգրտումներ:

3-րդ կետի առաջարկվող ուղղումներն ուղղված են.

- ի լրումն տարբերիչ նշանի հաշվառման նշանի վրա դրոշի պատկերի կամ ազգային խորհրդանիշի կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային այն կազմակերպության խորհրդանիշի տեղավորման հնարավորության ճանաչմանը, որի մեջ մտնում է տվյալ երկիրը.

- մի կողմից` այն չափերի ճշգրտմանը, որոնք պետք է ունենա հաշվառման նշանի վրա տեղադրված տարբերիչ նշանը և, մյուս կողմից, այն պայմանների ճշգրտմանը, որոնց այն պետք է համապատասխանի այն մասով, որով վերաբերում է, մասնավորապես, դրա անցկացման տեղին և ընթեռնելիությանը.

- տարբերիչ նշանի վրա փոքրացված չափերով տառերի և դրոշի պատկերի կամ խորհրդանիշի կիրառմանը մոտոցիկլետների հաշվառման նշանների, ինչպես նաև այն հաշվառման նշանների վրա, որոնց վրա համարանիշը նշվում է երկու շարքով.

- հաշվառման նշանի վրա խորհրդանիշի և/կամ դրոշի և/կամ շրջանի կամ տեղանքի խորհրդանիշի օգտագործման թույլտվությանը:

Հավելված 5

Առաջարկված ուղղումները վերաբերում են միայն ռուսերեն տեքստին, և դրանց նպատակը տերմինաբանական բնույթի անճշտություններն ուղղելն է:

Հավելված 6

Առաջարկվող ուղղումն ուղղված է 6-րդ հավելվածի ներկայիս տեքստը առավել հարկադրող բնույթի նոր դրույթներով փոխարինելուն` ազգային վարորդական վկայականներում բերված տեքստի բովանդակությունը միջազգային մակարդակով համաձայնեցնելու նպատակով: Այդ նոր դրույթները մասնավորապես վերաբերում են.

- վարորդական վկայականում թույլատրվող կարգերին և ենթակարգերին` համապատասխան ծածկագրերի և պատկերագրերի նշմամբ (8-11-րդ կետեր).

- այն տեղեկություններին, որոնք պարտադիր կամ ֆակուլտատիվ կարգով պետք է նշվեն ազգային վարորդական վկայականներում (4-5-րդ կետեր).

- թղթից պատրաստվող վկայականների փոխարեն պլաստիկից պատրաստվող վկայականների օգտագործման հնարավորությանը (2-րդ կետ),

և Պայմանավորվող կողմերի համար պարունակում են ցուցումներ վարորդական վկայականի նախընտրելի գույնի, ինչպես նաև պլաստիկից պատրաստվող վկայականի չափերի վերաբերյալ (2-րդ կետ), որոնք պետք է օգտագործել:

Հավելված 7

Առաջարկվող ուղղումն ուղղված է միջազգային վարորդական իրավունքի ներկայիս նմուշի փոփոխությանը` 41-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխանության ապահովման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով 6-րդ հավելվածում նշված վարորդական վկայականներում ներառելու համար տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։