Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի կոնվենցիայում առաջարկվում է ներառել ազգային և միջազգային վարորդական վկայականներին վերաբերող նոր դրույթների մի ամբողջ հավաքածու, որպեսզի, մի կողմից, ապահովվի միջազգային վարորդական վկայականների մեծ պաշտպանությունը, որոնց կապակցությամբ տեղ են գտնում խարդախության բազմաթիվ դեպքեր, և, մյուս կողմից, միջազգային մակարդակով համաձայնեցվեն ազգային վարորդական վկայականներին վերաբերող կանոնները` միջազգային մասշտաբով ճանապարհային երթևեկության հեշտացման համար: Բացի տվյալ հոդվածից` այդ միջոցներն առնչություն ունեն կոնվենցիայի 43-րդ հոդվածի և 6-րդ և 7-րդ հավելվածների հետ:

Այդ կապակցությամբ առաջարկվող ուղղումների նպատակը կայանում է.

- կետ 1. ազգային վարորդական վկայականների տրամադրման պայմանների ճշգրտման և խստացման մեջ, մասնավորապես` ազգային օրենսդրության մեջ պարտավորության ներառման միջոցով, մի կողմից, սահմանել տեսական և գործնական քննությունների անցկացման բովանդակությունը և պայմանները (ենթակետ բ) և, մյուս կողմից, նախատեսել (ենթակետ գ) անհրաժեշտ պայմաններ վարորդական վկայական ստանալու համար (տարիք, ավտոտրանսպորտային միջոց վարելու համար ֆիզիկական և մտավոր պիտանությանը վերաբերող նվազագույն նորմեր և այլն).

- կետ 2. միջազգային վարորդական վկայականի ներկայացման կանոնների խստացման մեջ` հաշվի առնելով ավելի հաճախ ստացվող այն տեղեկատվությունը, որից հետևում է, որ այդ վկայականները տրվում են խաբեության ճանապարհով, մասնավորապես` ինտերնետով: Այսպես, առաջարկվում է (ենթակետ ա.ii) ճանաչել այդ վկայականը որպես գործող միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է համապատասխան ազգային վկայականի հետ, որի հիման վրա այն տրվել է: Բացի դրանից` ներկայումս գործող 2-րդ կետից հանվել է ա ենթակետը` համապատասխան հնարավորությունները հեշտացնելու և այդպիսով միջազգային մակարդակով վկայականի ճանաչման համաձայնեցված ընթացակարգերի կիրառմանը նպաստելու նպատակով: Նոր` ա ենթակետում հստակեցվել են այդ վկայականների ճանաչման պայմանները: Եվ, վերջապես, հաշվի առնելով առաջարկված փոփոխությունները` վերանայվել է այդ կետի ձևակերպումը.

- կետ 3. որպես առանձին սկզբունք` կոնվենցիայի հիմնական տեքստում միջազգային վարորդական վկայականների գործողության ժամկետ հասկացությունը ներառելու մեջ, որը մինչ այդ, կոնվենցիայի 7-րդ հավելվածում ներկայացվող սահմանմանը համապատասխան, նշվում էր միայն միջազգային վկայականի 1-ին էջի օրինակի ստորին հատվածի ծանոթության մեջ.

- կետ 4. վարորդական վկայականների կարգերի (ենթակետ գ)` 6-րդ հավելվածի նոր տարբերակում ներառված կարգերի հետ համաձայնեցման և տվյալ կետի համարակալման ճշգրտման մեջ` հաշվի առնելով նոր` վերը նշված 3-րդ կետի ներառումը.

- ներկայիս 4-րդ և 5-րդ կետերը հանելու մեջ, որոնց բովանդակությունն արտացոլվել է 6-րդ և 7-ևդ հավելվածներում.

- կետ 5. Պայմանավորվող կողմերի կողմից միջազգային վարորդական իրավունքների տրամադրման պայմանների ճշգրտման մեջ: Այդ կետում վերարտադրվում է ներկայիս 6-րդ կետի առաջին նախադասությունը, որի մնացած տեքստը հանվում է, և ներառվում են նոր դրույթներ` այդ վկայականների տրամադրման պայմանների առավել հստակ սահմանման համար.

- կետ 6. տվյալ կետում ներկայումս գործող 7-րդ կետի դրույթների շարադրման մեջ, որը փոփոխվել է, և ազգային վկայականներով այդ դրույթների կիրառության ոլորտի սահմանափակման մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։