Հոդված 16
Հոդված 16
Կետ 1.բ
Երթևեկության ուղղության փոփոխությունը, մասնավորապես ձախ շրջադարձը (ձախակողմյան երթևեկությամբ երկրներում` աջ շրջադարձը), հատկապես բարդ մանևր է հեծանվորդի կամ կախովի շարժիչով հեծանվի վարորդի համար: Գործնականում հեծանվորդը կամ կախովի շարժիչով հեծանվի վարորդը միտում ունեն պահելու կա՜մ երթևեկելի մասի առանցքը և անհրաժեշտության դեպքում մեկը մյուսի հետևից հատելու երթևեկության գոտիները` Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կա՜մ մնալու հեծանվային արահետի վրա կամ երթևեկելի մասի աջ (կամ ձախ) կողմից և հատել խաչմերուկը երկու փուլով: Այսպիսով, առաջարկվող ուղղումն ուղղված է հեծանվորդներին և կախովի շարժիչով հեծանվի վարորդներին երթևեկության ուղղության երկու փուլով փոփոխելու հնարավորության ընձեռմանը: Պայմանավորվող կողմերը կարող են, բացի դրանից, կիրառել այլ դրույթներ:
Կետ 2
Առաջարկվող ուղղումն ուղղված է նրան, որ պարտավորցվեն վարորդները, երբ նրանք պատրաստվում են փոխել երթևեկության ուղղությունը, անկախ նրանից, թե արդյոք խոսքը այլ երթևեկելի մասի հատման մասին է, բաց թողնել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին: Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներ ասելով` պետք է հասկանալ ոչ միայն նրանց, ովքեր երթևեկում են երթևեկելի մասով (օրինակ` հեծանվորդներին` երթևեկության հեծանվային գոտիներում), այլև նրանց, ովքեր գտնվում են հեծանվային արահետների վրա: