Հոդված 37
Հոդված 37
Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայի գործող 37-րդ հոդվածին համապատասխան` թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի հետևի մասում հաշվառման նշանից առանձին տեղադրվող հաշվառման պետության տարբերիչ նշանը:
Առաջարկվող ուղղումներն ուղղված են նրան, որ թույլատրվի Եվրամիության շրջանակներում արդեն իսկ ընդունված` հաշվառման նշանի վրա հաշվառման պետության տարբերիչ նշանի տեղադրման պրակտիկան:
Այդ նպատակով 37-րդ հոդվածի 1-ին կետի ուղղումը նպաստում է համապատասխան պայմանների առավել հստակ և ճշգրիտ սահմանմանը, որոնցով թույլատրվում է օգտագործել հաշվառման պետության տարբերիչ նշանը, և որով այդ նշանը պետք է համապատասխանի. այդ կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ վերանայելու 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում ներքևում սահմանված` այդ նշանի կիրառության պայմաննները և հնարավորությունները: 37-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը զուգահեռաբար ճշգրտվել են` այդ կերպ հաշվի առնելով սահմանված սկզբունքները: