Հոդված 8. , կետ 6 (նոր)
Հոդված 8, կետ 6 (նոր)
Երթևեկության ժամանակ վարորդի կողմից որոշ սարքերի, մասնավորապես հեռախոսի օգտագործման հետ կապված` ճանապարհային երթևեկության անվտանգության համար էական ռիսկերը հաշվի առնելով` առաջարկվող ուղղումն ուղղված է վարորդների կողմից հեռախոսի օգտագործման ասպեկտները կարգավորելու համար միջոցներ ձեռնարկելու` Պայմանավորվող կողմերին պարտավորեցնող դրույթներ Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայում ներառելուն: Նրանցից պահանջվում է առնվազն արգելել մեխանիկական տրանսպորտային միջոցի և կախովի շարժիչով հեծանվի երթևեկության ժամանակ վարորդի կողմից ձեռքով բռնած հեռախոսի օգտագործումը: