Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-12-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33

գործել է մինչև 2015-12-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33.

Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ` ժամանակին չվերադարձված` սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (վերահաշվարկված օրական կտրվածքով): Տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված` ժամանակին չվերադարձված գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մեծությունը որոշվում է պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում` որպես տվյալ օրվա դրությամբ առկա` հարկ վճարողի` պետական բյուջե հավաքագրվող հարկերի և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների մարման պայմաններում չվերադարձված գումարի փաստացի մնացորդ: Տույժերի հաշվարկը դադարեցվում է գերավճարը և (կամ) գերավճարից տարբերվող գումարը պետական բյուջե հավաքագրվող հարկերի (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու արդյունքում մարվելու պահից:

(պարբերությունն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-308-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-308-Ն)

Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտային հարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով՝ հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

(մասն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-212-Ն)

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-212-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-79-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 07.12.11 ՀՕ-308-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։