Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:»: