Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։