Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

«Հոդված 52.1. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը

1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամադրման մասին այն հայցերը, որոնք`

1) ակնհայտ անհիմն են.

2) սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ քննության ընդունված կրկնական հայցեր են:

2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ փախստականի սահմանման չափորոշիչներին:

3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:

4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները:

5. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամանակով:

6. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։