Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մասին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ստանալու համար սույն օրենքով սահմանված հիմքերի, ապաստանի դիմումի քննարկման ժամկետների, ընթացակարգերի, ապաստանի հայցից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով համապատասխան որակավորում ունեցող թարգմանիչ և փաստաբան վարձելու և նրանց ներկայությամբ հարցազրույցի մասնակցելու, ինչպես նաև սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` նրա նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից անվճար օգտվելու իր իրավունքի մասին: Ապաստան հայցողին հիշեցվում է նաև ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու նրա իրավունքի մասին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։