Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 10-րդ կետի «Երեխաների պաշտպանության բաժինները» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:»: